Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հովեր» պետական կամերային երգչախումբը 2015-ը սկսում է նոր ձայնասկավառակով։ «Հովեր»-ի այս ձայնասկավառակը մեկտեղում է Կոմիտասի, Սյունիի, Սայաթ-Նովայի և ժամանակակից քսան հայ կոմպոզիտորների խմբերգային ստեղծագործությունները:
Կոմիտասի այն ձևակերպումը, թե հայ երաժշտությունը ո՛չ արևելյան է և ո՛չ էլ արևմտյան, այլ ինքնուրույն է, մեզ բերում է կեցության ամենադժվարին ձևին, որովհետև, ինքնուրույն համակարգում ապրելով, չունես առանձնապես հուշող և օգնող և հեշտությամբ կարելի է կորցնել ամեն ինչ կամ կոնսերվացվել՝ դառնալով հուշարձան-մահարձան:
Այս պատասխանատու իրավիճակում ինչ է մեզ առաջարկում հայ հեղինակը, ինչ մտքեր է բերում, որպեսզի մեր երաժշտական խճանկարը մնա կենսունակ, չպարփակված և ինքնուրույն, քչախոս և լայնախոհ, անմիջական և նուրբ: Մեր հեղինակների նուրբ աշխարհների բարակ վրձնահարվածներն արձանագրում են հայ խմբերգային երաժշտության այսպիսի կենսունակություն:
Երգչախումբն արդեն ձայնագրել է 6 ձայնասկավառակ: Մասնակցել է գեղարվեստական ֆիլմերի երաժշտական ձևավորումներին. « Արարատ» (ռեժ. Ա. Էգոյան), «Արտույտների ագարակը» (ռեժ. Տավիանի եղբայրներ), «Նամուս» (ARTE ստուդիայի վերականգնված տարբերակ ) և այլն: Երգչախումբը հիմնել և ղեկավարում է Երևանի պետական կոնսերվատորիայի դոցենտ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննիսյանը: