Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մի «տղամարդ» մի քանի օր առաջ «տղամարդու խոսք» տվեց, որ նամակ է գրելու ռուսաց դատախազին։ Ձեն-ձուն չկա ինչ-որ: Գրեց, չգրեց՝ չգիտեմ։
Ես մի քանի հարց ունեմ՝ «տղամարդու նման», «տղամարդու խոսք», «տղամարդավայել»... Ի՞նչ է՝ մենք՝ ոչ տղամարդիկ՝ Հայաստանի բնակչության 50 տոկոսից ավելին... մեր խոսքը խոսք չէ՞, մեր ձայնը ձայն չէ՞...
Մեր դժբախտության աղբյուրը հենց սա է՝ ամեն ինչ հիմնվում է կեղծ «տղամարդկային» արժեքների, մաչոիզմի, նեղմտության ու ինքնապաշտպանական բնազդների վրա:
Անձը, որ ի պաշտոնե ինստիտուտ է և պետք է հիմնվի իր պետության օրենքների ու սահմանադրության վրա, վկայակոչում է այլ երկրի օրենք ու սահմանադրություն և «տղամարդու» խոսք տալիս։
Հիմա հարցս՝ էս «տղամարդ» բառը չակերտների մեջ գրե՞մ, թե՞ չէ:
Մարիա Թիթիզյան, լրագրող-մեկնաբան, հասարակական գործիչ
Գրառումը՝ Մարիա Թիթիզյանի «Ֆեյսբուք»-ի էջից