| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավանդական ճեպազրույցի ժամանակ լրագրողի խնդրանքով անդրադաարձել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտարարությանը, որում նա նշել էր ԼՂ հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքները:
Զախարովայի խոսքով` այդ սկզբունքները նորություն չեն, դրանց մասին խոսել են ԼՂ հարցով հայտարարություններում ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիայի նախագահները:
Խոսելով ամերիկացի նոր համանախագահի նշանակման մասին` նա ասել է, որ ՌԴ-ն ողջունում է այդ նշանակումը: «Մենք ելնում ենք այն բանից, որ համանախագահները նոր կազմով կշարունակեն ջանքերը ԼՂ հակամարտության կողմերին աջակցելու ուղղությամբ»,- նշել է Զախարովան:
Անդրադառնալով այսօր Չինարիի մոտակայքում մոնիթորինգի ժամանակ գրանցված միջադեպին, երբ ադրբեջանական կողմը կրակ է բացել համանախագահների ուղությամբ, նա ասել է հետևյալը. «Իրավիճակի սրման դեպում մենք միշտ կոչ ենք արել կողմերին` հավասարակշռված մոտեցում ցուցաբերել, որի նպատակը կլիներ ոչ թե իրավիճակի լարումը, այլ քաղաքական կարգավորման հասնելը: Կարծում եմ` փորձագետները կասեն իրենց խոսքը` դեպքի վայրում ուսումնասիրելով հանգամանքները»:
Հարցին` արդյո՞ք ժամանակը չէ, որ ՌԴ-ի նախաձեռնությամբ ԼՂՀ-ն դառնա բանակցային կողմ, Զախարովան պատասխանել է, որ Ռուսաստանն ունի իր ավանդական դիրքորոշումը:
Նա նաև նշել է, որ ներկայումս տեղեկություն չունի Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հնարավոր հանդիպման մասին: