կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-04 22:46
Քաղաքական

«Փաշինյանը վաճառում է Հայաստանը»․ ինչո՞ւ են Երեւանում կրկին բողոքի դուրս եկել․ BBC

«Փաշինյանը վաճառում է Հայաստանը»․ ինչո՞ւ են Երեւանում կրկին բողոքի դուրս եկել․ BBC

Հայաստանում փողոցային բողոքները չեն հանդարտվում։ Ընդդիմությունը երկրի վարչապետին մեղադրում է այն բանում, որ նա ցանկանում է զիջումների գնալ Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հարցում։ Այս մասին գրում է BBC News Russian-ը։

«Ընդդիմության ակցիաները սկսվել են ապրիլի վերջին այն բանից հետո, երբ Փաշինյանը հայտարարեց, որ Ղարաբաղի հարցը տարածքային հարց չէ։ Նախորդ զանգվածային բողոքները Հայաստանում եղել են Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համաձայնագրի ստորագրումից հետո, ըստ որի տասնամյակներ շարունակ Երեւանը վերահսկող տարածքները անցել են Բաքվին: Սակայն այն ժամանակ Փաշինյանի կուսակցությունը հաղթեց արտահերթ ընտրություններում, որոնք տեղի ունեցան 2021-ին սեպտեմբերին։ Ընդդիմությունը հայտարարել է, որ բողոքները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչեւ կառավարությունը հրաժարական տա»,- գրումէ կայքը։