|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Yerkir.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ երթի մասնակից կին ազատամարտիկներն արդեն հասել են նախագահի նստավայրի դիմացի մայթ: Նրանք պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը, որովհետեւ կարծում են, որ Հայաստանին պետք է ժողովրդի հոգսով ապրող նախագահ, «որը նախեւառաջ մարդ պետք է լինի»:
Կանանցից մեկը հիշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսքերը, որ Հայաստանում միակ տղամարդն ինքն է: «Դե թող իջնեն, մենք եկել ենք, թող իջնեն, ցույց տան, որ տղամարդ են»,- հայտարարեցին կանայք:
Նշենք, որ ոստիկանները բողոքի ակցիայի մասնակիցներից կրկնակի շատ են:
Այս պահին կին ազատամարտիկներից մեկը, մեկ լրագրողի եւ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի ուղեկցությամբ, մտել է նախագահի նստավայր: