կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-27 12:05
Տարածաշրջան

Թուրքիան մնացել էր Ադրբեջանի և Հայաստանի միջև. Today’s Zaman

Թուրքիան մնացել էր Ադրբեջանի և Հայաստանի միջև. Today’s Zaman

Today’s Zaman թուրքական պարբերականի անգլալեզու բաժնում հրապարակել են «Թուրքիան 2014 թվականին մնացել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև» վերնագրով հոդված:

 

Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով:

 

«Ինչպես անցյալ տարիներին, Անկարան 2014 թվականին ևս արել է հնարավոր ամեն ինչ՝ տարածաշրջանի երեք երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի հետ իր հարաբերությունները զարգացնելու համար: Թեեւ Թուրքիայի հաստատած հավասարակշռված կապերին` փորձում է իրեն որպես օրինակելի մոդել ներկայացնել՝ արևմտյան ՆԱՏՕ-ի, Ռուսաստանի և Իրանի հետ կապեր ունենալով, Անկարայի հաջող արտաքին քաղաքականությունը հիմնվում է տարածաշրջանային գործընկեր Ադրբեջանի հետ հարաբերությունների վրա` շրջանի հսկայական էներգետիկ ռեսուրսներով տնտեսական ուժը, որը կարևոր է Թուրքիան էներգետիկ հանգույցի և տարանցիկ միջանցքի վերածելու հարցում:

 

Այդ նպատակով Անկարան կանգ չառավ, այլ ընդլայնեց իր ջանքերը` 2013 թվականի վերջերին թուրք-հայկական կապերն ակտիվացնելու համար, երբ այդ ժամանակաշրջանի ԱԳ նախարար, ներկայումս Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Երևան այցելեց ` մասնակցելու դեկտեմբերի 12-ին Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հավաքին: Այցը դրական արդյունքներ չտվեց, քանի որ կողմերից ոչ մեկը պատրաստ չէր զիջումների գնալ»:

 

Այնուհետև թերթն անդրադառնում է Ղարաբաղյան հակամարտությանը, որն, ըստ հոդվածագրի, կրկին ցուցանիշ է դարձել տարածաշրջանում խաղաղարար դառնալու՝ Թուրքիայի անհաջող ձգտումների համար:

 

«Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանների փակումն արդեն վաղուց կարևոր տարր է համարվում,  մասնավորապես` Հայաստանի մեկուսացման ճանապարհով հակամարտության կարգավորմանը հասնելու համար, ինչը նաև կսատարի դաշնակցին` Ադրբեջանին: Համենայն դեպս, մինչև հիմա որևէ դրական արդյունք չի արձանագրվել, եւ ստատուս քվոն պահպանվում է:

 

Մասնագետները հավատում են, որ գալիք տարում` 1915 թվականի դեպքերի 100-ամյա տարելիցին, Թուրքիան պետք է լուրջ քայլեր ձեռնարկի` փոխելու համար ստատուս քվոն տարածաշրջանում: Թե ինչպե՞ս կանի Թուրքիան այս գործընթացում, կարևոր է: Եթե Անկարան կարող է գործել տրամաբանական ձևով, այլ ոչ թե հուզական պատասխաններով, ապա դա ցույց կտա նրա պատրաստակամությունը, որ վերջապես զբաղվել է Հայկական հարցով` ազնիվ և արդյունավետ ձևով»: