|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Թուրքիայի Պատմական ընկերակցության պաշտոնյան 1915 թվականի մասին փաստաթուղթը վերցրել է օսմանյան արխիվներից և այն պահել այլ ընկերության արխիվում:
«Իթթիհատականի արկղը» գրաշարը հրատարակած լրագրող Մուրաթ Բարդաքչըն, նշելով, որ դա չի եղել պաշտոնական որոշմամբ, այլ անձնական նախաձեռնությամբ, հայտնել է, որ «ընկերակցության նոր ղեկավարությունն անգամ չգիտի, թե փաստաթուղթն այժմ որտեղ է պահվում»:
Ըստ Մուրաթ Բարդաքչըի՝ լավ ուսումնասիրությունների արդյունքում կարող են բացահայտվել բոլոր փաստաթղթերի պահման վայրերը: Ըստ նրա՝ «անհայտացած» արխիվում են եղել փաստաթղթեր 1915 թվականին հայերի թվի, անունների, որ տեղահանման ու աքսորման վայրերի, աքսորվածների ունեցվածքի վերաբերյալ, ինչպես նաև տեղեկություններ այն անհատների և կազմակերպությունների մասին, որոնք «ստանձնել են» հայերին պատկանող վայրերի և ունեցվածքի սեփականատիրությունը:
Բարդաքչըն իր գրքերում ներկայացվում է Հայկական հարցի մասին Թալեաթ փաշայի և իթթիհատականների՝ միմյանց միջեւ հատուկ նամակագրությունը, որոնց մասին ամեն առիթով պետությունը հայտնում է, թե «բոլորի ուսումնասիրությունների համար բաց են»: