Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Լոնդոնի հանրահայտ «Ֆինբորո» թատրոնի բեմ կբարձրանա Հայոց ցեղասպանությանը նվիրված «Գազանը լուսնի վրա» ներկայացումը, որը պատմում է արհավիրքից մազապուրծ զույգի կյանքի մասին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` բեմադրությունը հանրության դատին կհանձնվի հաջորդ շաբաթ:
Ցեղասպանությունից փրկված Արամը հավատում է, որ կարող է նոր կյանք սկսել օտար երկրում, երբ իրեն միանա իր դեռահաս հարսնացուն` Սեդան, որը նույնպես վերապրել է Մեծ եղեռնը: Սակայն զույգը դժվարանում է ներդաշնակ ընտանիք կազմել և երջանիկ ապրել, քանի որ Արամը տարված է ընտանիք ստեղծելու մտքով, որպեսզի փոխարինի այն ընտանիքը, որը կորցրել է, իսկ 15-ամյա Սեդան, ով կաղապարված է հին ավանդույթներով, փորձում է նոր կյանք սկսել այլ երկրում:
Կազմակերպիչների նախաձեռնությամբ ներկայացումից հետո թատերասերները կարող են Հայոց ցեղասպանության և դրա հետևանքների մասին քննարկումներ ունենալ Կոմիտասի ինստիտուտի ներկայացուցիչ Արա Սարաֆյանի, Հայկական տեղեկատվական և խորհրդատվական կենտրոնի ներկայացուցիչ Միսակ Օհանյանի հետ: