Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շվեյցարիայի ռադիոհեռուստաընկերությունը դեկտեմբերի 16-ին տեղեկացրել է, որ երկրի նախագահ Դիդիե Բուրկհալթերը նամակ է հղել Ժնևի կանտոնի իշխանություններին` խորհուրդ տալով չեղյալ հայտարարել Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված հուշարձանի տեղադրման որոշումը: Այդ մասին տեղեկացնում է Asbarez-ը:
Արիանա այգում կանգնեցվելիք հուշարձանի շուրջ իրարանցումը սկսվել է դեռևս 2008թ.: Ի սկզբանե այն պետք է տեղադրվեր Ժնևի Հին քաղաքում, այնուհետ որոշվեց այն տեղափոխել այգի: Սակայն այժմ հուշարձանի կանգնեցման հարցը կրկին անորոշ է:
Աղբյուրը մանրամասնում է, որ նախագահ Բուրկհալթերը կոչ է անում իշխանություններին` թույլտվություն չտալ Արիանա պարկում հուշարձանի կանգնեցմանը։ «Հուշարձանի կանգնեցման ծրագրի չեղյալ հայտարարումը կնպաստի, որպեսզի այդ տարածքում գտնվող ՄԱԿ-ն ու մյուս միջազգային կազմակերպությունները շարունակեն աշխատել խաղաղ պայմաններում»,- նշվել է նամակի տեքստում:
Այնուամենայնիվ, Ժնևի քաղաքային իշխանությունները դեռևս ցանկություն ունեն կանգնեցնել 8 մ բարձրությամբ բրոնզե արձանը, որի հեղինակն է ֆրանսահայ արվեստագետ Մելիք Օհանյանը: Ժնեւի իշխանությունների համաձայն՝ հուշարձանն Արիանա պարկի փոխարեն կարող է կանգնեցվել 2 այլ այգիներում: