|
Փոխարժեքներ
18 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Ամերիկայի Միացյալ Նահանգներում 85 տարեկան հասակում երկարատև հիվանդությունից հետո իր մահկանացուն է կնքել Մոնտեբելլո քաղաքում Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնադիրներից Միքայել Մինասյանը. տեղեկացնում է Pasadenastarnews-ը:
1965 թվականին Մինասյանի կազմակերպմամբ Մոնտեբելլոյում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցին նվիրված առաջին քայլերթն ու մի շարք միջոցառումներ:
Մինասյանն ու նրա ընտանիքը հեռացել են Սովետական միությունից Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ ժամանակավորապես տեղափոխվելով Արևմտյան Գերմանիայի Շտուտգարտ ճամբար, որտեղ հավաքվել էին տեղահանված ավելի քան 2000 հայեր:
Մինասյանի ընտանիքը ներգաղթել է ԱՄՆ 1949 թվականին:
