Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Ազատության հրապարակում բողոքի հավաք են անցկացրել մի խումբ ազատամարտիկները: Հայտնի է, որ օրեր առաջ մի խումբ մարդիկ փորձել են ծեծի ենթարկել «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանին: Այսօր լրագրողները նրան ներկայացրեցին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի այն հայտարարությունները ազատամարտիկներին ծեծի ենթարկելու փաստերի մասին, ըստ որոնց` ազատամարտիկները երևի գինովցած են եղել և ինչ-որ բան չեն կիսել:
Հարցին, թե ինչո՞ւ չի դիմում ոստիկանություն ծեծի ենթարկվելու դեպքի առիթով, Մանվել Եղիազարյանը պատասխանեց. «Եթե ոստիկանությունն այդպես է աշխատում, էլ ի՞նչ կարիք կա դիմել նրանց: Ուրեմն` երևի գիովցած ենք եղել, ես ու Ռազմիկը ... Ցավալին է, մարդ պետք է անընդհատ իրեն մարդ պահելու կաղապարի մեջ մնա: Այդ դեպքը, որը եղել է պանդոկում, բոլորը գիտեն: Հիմա ես եմ պատմո՞ւմ, թե՞ ուրիշ մարդ պետք է դա մեկնաբանի: 2-3 օր հետո բոլորը ճշմարտությունը կիմանան, թե ով է ճիշտը ասում, ով` սխալ: Եթե Ձեր ոստիկանությունը պետք է ինձ պաշտպանի, ուրեմն նույն վայրկյանին պատրաստ եմ մեռնել: Ես միմոս չեմ, ես քաղաքացի Մանվել Եղիազարյանն եմ, ես մարդ եմ: Ինչպե՞ս միմոսի նման գնամ, ասեմ` ոստիկանությունը թող ինձ պաշտպանի»: