Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ Ագրարային համալսարանը դիմել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին` խնդրելով բուհի հետնամասում գտնվող վիճահարույց տարածքում, որտեղ պետք է լաբարատորյա կառուցվի ` ապահովել աշխատակիցների անվտանգությունը: Նշենք, որ մի քանի օր է , ինչ ոստիկանները հսկողություն են իրականացնում համալսարանի ` ՕԵԿ-ականների և բուհի անձնակազմի հնարավոր առճակատումը կանխելու նպատակով: ՕԵԿ-ականներին բարկացրել էր այն հանգամանքը, որ բուհի անձնակազմը քանդել էր տարածքում կառուցված ցանկապատը:
«Նրանք այդ տարածքը ցանկապատել են և բոլորին փորձում են հավատացնել, որ դա իրենցն է, բայց մենք չենք հավատում, քանի որ ոչ մի փաստաթղթով նման բան չկա: Եթե իրենք ունեն շինթույլտվություն քաղաքապետարանը նրենց երկու անգամ չէր տուգանի »,-լրագրողների հետ զրույցում ասաց բուհի պրոռեկտոր Պարույր Էֆենդյանը: Վ
երջինս մանրամասնորեն ներկայացնելով գործի նախապատմությունը` նշեց, որ իրենց խնդիրը ՕԵԿ գրասենյակի հարակից 190 քմ տարածքում գտնվող լաբորատորիայի տարածքն է, որտեղ պետք է տեղադրվեն վերջերս ստացված սարքավորումները: Պրոռեկտորներից Յուրի Մարմարյանը մտահոգություն հայտնեց, որ 10-15 օրից մեկնարկելու է ուսումնական գործընթացը և այժմ թույլ չեն տալիս իրենց տարածքում տեղադրել բուհին հատկացված սարքավորումները:
«Փաստորեն նույն տարածքի վրա երկու սեփականատեր կա` մեկը` կառավարության որոշումով, մյուսը` քաղաքապետարանի»,-նշեց Եֆենդյանը և հավելեց, որ ներկայումս այդ խնդիրը կարգավորվում է դատական եղանակով:
Նշենք, որ Ագրարային համալսարանը դիմել է դատարան` վիճարկելու քաղաքապետարանի որոշումը: Սեպտեմբերի 9-ին վարչական դատարանում նշանակված է այս գործով դատական նիստ: