կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-28 15:00
Հասարակություն

Սերժ Սարգսյանի եղբայրը պարգեւատրեց Վլադիմիր Գասպարյանին

Սերժ Սարգսյանի եղբայրը պարգեւատրեց Վլադիմիր Գասպարյանին

Փետրվարի 27-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատվավոր նախագահ Լևոն Սարգսյանին, կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանին, փոխտնօրեններ Վարդան Հակոբյանին և Արամ Խաչատրյանին:

 

Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ ոստիկանության կոլեգիայի անդամները: Հյուրերին շնորհավորելով միջազգային համբավ և հեղինակություն վայելող փառատոնի տասնամյա հոբելյանի առթիվ` Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետության և տարածաշրջանային ամենախոշոր մշակութային միջոցառումների օրերին ոստիկանությունն այսուհետև էլ կլինի «Ոսկե ծիրան»-ի կողքին, առաջին հերթին` որպես մասնակիցների անվտանգությունն ապահովող, ապա` նաև մշակույթ սիրող կառույց:

 

Կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը, «Ոսկե ծիրան»-ի անձնակազմի և տնօրինության անունից շնորհակալություն հայտնելով ՀՀ ոստիկանության պետին փառատոնին մշտապես ցուցաբերվող ուշադրության և աջակցության համար, նշեց, որ հոբելյանական տարվա շրջանակներում «Ոսկե ծիրան»-ը մեդալներ և պատվոգրեր է նախատեսել իր հավատարիմ գործընկերոջ` ՀՀ ոստիկանության համար: Հոբելյանական պարգևներով պարգևատրվեցին ոստիկանության զորքերի նվագախմբի ծառայության պետ Արթուր Աբելյանը, դիրիժոր Հակոբ Սաֆարյանը, ճանապարհային ոստիկանության և ոստիկանության տնտեսության վարչության ավտոտնտեսության մի շարք ծառայողներ: «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր` «Մանթաշյանի ասպետ» շքանշանով պարգևատրվեց ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը: