Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում մրցույթների քվեարկության սկիզբը:
1. Տարվա լավագույն ֆուտբոլիստի անվանակարգի որոշման իրավունքը տրվում է`
1. ՀՖՖ գործկոմի անդամներին
2. 2014թ. Բարձրագույն խմբի մասնակից թիմերի ակումբների նախագահներին
3. 2014թ. Բարձրագույն խմբի մասնակից թիմերի գլխավոր մարզիչներին
4. 2014թ. Բարձրագույն խմբի մասնակից թիմերի ավագներին
5. ԶԼՄ-ների ներկայացուցիչներին
2. «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում ցուցակի մեջ ընդգրկվում են `
ա/ Հայաստանի Բարձրագույն խմբի ակումբների կողմից սահմանված ժամկետում
ներկայացված իրենց թիմի հինգ ֆուտբոլիստի թեկնածությունները:
բ/ ՀՖՖ կողմից ներկայացված տվյալ մրցաշրջանում ազգային և երիտասարդական
հավաքականներում հանդես եկած ֆուտբոլիստների թեկնածությունները:
Եթե ակումբի կողմից առաջարկած տարբերակում կա ազգային կամ
երիտասարդական հավաքականների ֆուտբոլիստի ազգանունը, ապա այն
ընդգրկվում է ցուցակի մեջ միայն մեկ անգամ:
3. Քվեարկողներին առաջարկվում է վերը նշված սկզբունքով կազմված
ֆուտբոլիստների ցուցակը, որոնցից պետք է ընտրել լավագույն երեքին:
Ակումբների ներկայացուցիչները չեն կարող քվեարկել ցուցակում նշված իրենց
ակումբի թեկնածուի համար:
Քվեաթերթիկը պետք է ներկայացնել ՀՖՖ փակ ծրարով:
4. Միավորների հաշվառումը կատարվելու է հետևյալ կարգով. 1-ին տեղ` 5 միավոր,
2-րդ տեղ` 3 միավոր, 3-րդ տեղ` 1 միավոր:
5. Միավորների հաշվառումը կատարվում է ՀՖՖ մամուլի քարտուղարության կողմից և արդյունքները հրապարակվում են:
Տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում են Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականների, ինչպես նաև Բարձրագույն խմբում հանդես եկող ակումբների մի շարք ֆուտբոլիստներ:
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների ցուցակ
1. Ռոման Բերեզովսկի («Դինամո» Մոսկվա, Ռուսաստան)
2. Լևոն Հայրապետյան («Պրիբրամ, Չեխիա)
3. Հրայր Մկոյան («Էսթեղլալ» Իրան)
4. Ռոբերտ Արզումանյան («Ակտոբե», Ղազախստան)
5. Հենրիխ Մխիթարյան («Բորուսիա», Դորտմունդ, Գերմանիա)
6. Արազ Օզբիլիս («Սպարտակ», Մոսկվա, Ռուսաստան)
7. Էդգար Մանուչարյան («Ուրալ», Ռուսաստան)
8. Գևորգ Ղազարյան («Օլիմպիակոս», Հունաստան)
9. Նորայր Ասլանյան («Ալմերե Սիթի», Հոլանդիա)
10.Արթուր Եդիգարյան («Կայրաթ», Ղազախստան)
11.Մարկոս Պիզելլի («Ակտոբե», Ղազախստան)
12.Արտյոմ Սիմոնյան («Զենիթ», Ռուսաստան)
13.Կառլեն Մկրտչյան («Փյունիկ»)
14.Յուրա Մովսիսյան («Սպարտակ», Մոսկվա, Ռուսաստան)
15.Արթուր Սարկիսով («Վոլգա», Ռուսաստան)
16.Ալեքսանդր Կարապետյան («Դյուդելանժ», Լյուքսեմբուրգ)
17.Սարգիս Ադամյան (Նոյշտրելից, Գերմանիա)
18.Մաուրո Գևգեոզյան («Ալյանսա Լիմա», Պերու)
19.Արթուր Յուսպաշյան («Փյունիկ»)
20.Ալեքսանդր Թումասյան («Յարո», Ֆինլանդիա)
21.Զավեն Բադոյան («Գոմել», Բելառուս)
22.Արտակ Դաշյան («Վարդար», ՆՀՀ Մակեդոնիա)
23.Արտակ Եդիգարյան («Ժալգիրիս», Լիտվա)
Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստների ցուցակ
1. Արսեն Բեգլարյան («Ուլիս»)
2. Նաիրի Մինասյան («Բանանց»)
3. Գրիգոր Հովհաննիսյան («Փյունիկ»)
4. Դավիթ Մարիկյան («Շիրակ»)
5. Գոռ Մալաքյան («Ալաշկերտ»)
6. Ղուկաս Պողոսյան («Փյունիկ»)
7. Գագիկ Պողոսյան («Փյունիկ»)
8. Արամ Լոռեցյան («Բանանց»)
9. Արթուր Միրանյան («Վարդար», ՆՀՀ Մակեդոնիա)
Ակումբների կողմից առաջադրված թեկնածուների
Ցուցակ
«Ալաշկերտ»
Նորայր Գյոզալյան
Միհրան Մանասյան
Արսեն Բալաբեկյան
Վահագն Մինասյան
Արարատ Առաքելյան
«Արարատ»
Ալեքսանդր Ռակիչ
Բրայան դե լա Ֆուենտե
Դավիթ Գրիգորյան
Զավեն Բուլուտ
Մհեր Սահակյան
«Բանանց»
Ռումյան Հովսեփյան
Հովհաննես Համբարձումյան
Պետեր Ստեփանովսկի
Արթուր Թորոյան
Արամ Շախնազարյան
«Գանձասար»
Վասիլ Պալագնյուկ
Գեղամ Հարությունյան
Սամվել Մելքոնյան
Արա Խաչատրյան
Ալեքսանդր Պետրոսյան
«Միկա»
Գևորգ Կասպարով
Ալեքս Էնրիկե դա Սիլվա
Վարդգես Սաթումյան
Անդրանիկ Ոսկանյան
Տիգրան Բարսեղյան
«Շիրակ»
Ժան-Ժակ Բուգուհի
Դրիսա Դիարասուբա
Դավիթ Հակոբյան
Աղվան Դավոյան
Կարեն Մուրադյան
«Ուլիս»
Էդվարդ Կպոդո
Արտակ Ալեքսանյան
Դավիթ Խուրցիձե
Աղվան Պապիկյան
Զամիր Ջանաշիա
«Փյունիկ»
Սեզար Ռոմերո
Տարոն Ոսկանյան
Մասիս Ոսկանյան
Կամո Հովհաննիսյան
Վարազդատ Հարոյան
Քվեաթերթիկները կարող եք ներբեռնել այստեղ և այստեղ: Քվեարկությունը կտևի մինչև ս.թ. դեկտեմբերի 17-ը` ներառյալ: