|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նոր գլխավոր մարզիչը հայտնի կլինի 2025 թվականի հունվարին: Այս մասին հայտնել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը` 25-րդ ընդհանուր ժողովի շրջանակներում:
«Մենք հիմա բանակցում ենք մի քանի հայտնի անձանց ու կազմակերպությունների հետ: Մենք չենք ուզում հրավիրել ոչ միայն ազգային թիմի մարզիչ, այլ նաև հայկական ֆուտբոլում գլոբալ փոփոխություններ կատարել, որը կապված կլինի մարզչական շտաբի, ազգային հավաքականի ակադեմիաների հետ: Այն միտված է լինելու հայկական ֆուտբոլի վերաթարմացմանը»,-ասաց Մելիքբեկյանը:
Նրա խոսքով, ՀՖՖ-ն նոր մարզչին կներկայացնի 2025 թվականի հունվար ամսին:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնը մինչ այս զբաղեցնում էր Ալեքսանդր Պետրակովը: