|
Փոխարժեքներ
27 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Զինծառայություն չանցած և մինչև 2019-ի մարտի 1-ը 27 տարին լրացած անձինք կարող են սահմանված կարգով վճարում կատարել և, քրեական հետապնդումից ազատվելով, վերադառնալ Հայաստան:
Այսօր խորհրդարանում, ներկայացնելով «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը նշեց. «Ըստ Քրեական օրենսգրքի 327 հոդվածի 1-ին կետի` Հայաստանում 2019-ի հունվարի 1-ի դրությամբ կա զինծառայություն չանցած 10 940 հետախուզվող»:
Մինչ այս` օրենքով սահմանված կարգով վճարում կարող էին անել և Հայաստան վերադառնալ մինչև 2017-ի դեկտեմբերի 1-ը 27 տարին լրացած, զինծառայություն չանցած անձինք:
Նախագիծը հավանության արժանացավ: