Փոխարժեքներ
11 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.73 |
EUR | ⚊ | € 428.64 |
RUB | ⚊ | ₽ 4.4768 |
GBP | ⚊ | £ 510.03 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
Վերջին երկու օրերին հանրապետությունում ինքնասպանության միանգամից 4 դեպք է գրանցվել: Այսպես` «Փաստինֆո»-ի տեղեկություններով` Ագրարային համալսարանի քոլեջի երրորդ կուրսի ուսանողուհի` 16-ամյա Մարինեն երեկ հենց լսարանում փորձել է շեղբով ինքնասպանություն գործել: Երիտասարդ աղջիկը կտրել է ձախ ձեռքի նախաբազկի երակները: Ըստ հիմնական վարկածի` աղջիկն ունեցել է անձնական խնդիրներ:
Նուբարաշենի հոգեբուժական կենտրոնում էլ խարդախության մեջ մեղադրվող կալանավորը հոգեբուժարանի խցերից մեկում փորձել է կախվել սավանի միջոցով: «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ փորձը կանխվել է հոգեբուժարանի աշխատողների կողմից:
News.am-ի տեղեկություններով` Արագածոտնի մարզի գյուղերից մեկում 18-ամյա աղջիկը չորրորդ հարկի պատուհանից ցած է նետվել: Ըստ համագյուղացիների՝ նա ինքնասպանության փորձ է արել: Աղջկան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ գտնվում է հիմա:
Դեկտեմբերի 1-ին էլ, ըստ armlur.am-ի, Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում 36-ամյա Արթուրն իր բնակարան տանող աստիճանահարթակի բազրիքից կախվելու միջոցով վերջ է տվել կյանքին: