Ադրբեջանում «Ազատության» անհետացած լրագրողին գտել են
Արդեն հայտնել ենք, որ Բաքվում այսօր առավոտյան քաղաքացիական հագուստով երկու անձինք ձերբակալել են իր տնից դուրս եկող` Радио Азадлыг-ի աշխատակից Թուրհան Քերիմովին:
Ադրբեջանական haqqin.az-ը հայտնում է, որ Քերիմովը ոստիկանության բաժանմունքում է եղել: Նրան մոտ երկու ժամ տևած հարցաքննությունից հետո բաց են թողել:
Տեղեկության համաձայն՝ նրան հարցաքննել են Радио Азадлыг-ում, միջազգային կազմակերպություններում աշխատանքի և այլնի մասին: