|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Ռուսական «Ուֆա»-ի դարպասապահ Դավիդ Յուրչենկոն մեկնաբանել է այն տեղեկությունները, որ հնարավոր է հանդես գա Հայաստանի հավաքականի կազմում:
«Անկեղծ ասած` առաջին անգամ ձեզանից եմ լսում այդ մասին: Ինձ հետ ոչ ոք կապ չի հաստատել, այնպես որ` ոչինչ չեմ կարող ասել: Որպեսզի խոսեմ հավաքականի մասին, պետք է նախ ստանամ հրավեր: Իհարկե, ես ունեմ հավաքականում խաղալու ցանկություն: Եթե նման ցանկություն չլիներ, ապա ի՞նչ իմաստ կա` ֆուտբոլով զբաղվելու»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում championat.com-ը:
Armsport.am-ի հաղորդմամբ` 28-ամյա ֆուտբոլիստի մայրն ազգությամբ հայ է, ինչը նրան թույլ է տալիս հանդես գալ Հայաստանի հավաքականում: