|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Առողջապահության նախարարությունն առաջարկում է բժշկական կենտրոններն ու դեղատները լիցենզավորել 5 տարի ժամկետով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Լիցենզավորման մասին» օրենքում առաջարկվող լրացումը Ազգային ժողովում ներկայացրեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Նախագծի ընդունումը պայմանավորված է մեր ռազմավարությամբ նախատեսված կարևորագույն ուղղությունների իրագործմամբ՝ բարձրացնել բժշկական օգնության որակը։ Կառավարության ծրագրով նախատեսված են բժշկական որակի բարելավմանն ուղղված միջոցառումներ, այն է ՝ բժշկական կազմակերպությունների ենթակառուցվածքների բարելավում, մասնագիտական կարողությունների թարմացում և բժշկագիտության զարգացում։
Համաձայն նախագծի՝ նախատեսվում է, որ բժշկական կազմակերպությունների լիցենզավորումը կիրականացվի պարբերական բնույթով և ամեն 5 տարին մեկ կազմակերպությունը պետք է հավաստի, որ համապատասխանում է տվյալ պահին առկա լիցենզավորման բոլոր պահանջներին»,- ասաց Ավանեսյանը։
Բացի այդ, նախարարը հայտնեց, որ նախաձեռնվել է նաև լիցենզավորման կարգի փոփոխություններ։
«Մենք առաջիկայում ավելի ու ավելի բարձրացնելու ենք ստանդարտները ինչպես ենթակառուցվածքների, այնպես էլ սարքավորումների, մասնագիտական հագեցվածության և որոշակի ծառայությունների համախմբման մասով»,- եզրափակեց Ավանեսյանը։