կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-12-02 11:16
Տարածաշրջան

Ստամբուլի Չաղլայան դատարանում վերելակ է ընկել․ երկու դատավոր հոսպիտալացվել է

Ստամբուլի Չաղլայան դատարանում վերելակ է ընկել․ երկու դատավոր հոսպիտալացվել է
Ստամբուլի հայտնի Չաղլայան դատարանում դեռևս անհայտ պատճառներով վերելակ է ընկել։

Ըստ Demokrathaber-ի՝ վթարը տեղի է ունեցել այն պահին, երբ դատավորները մտել են ներս։ Վերելակն արագ բարձրացել է վերև և, հարվածելով պատին, ընկել։ Վթարի հետևանքով տուժել է երկու դատավոր։ Նրանք հոսպիտալացվել են։

Դեպքի մասին այլ մանրամասներ հայտնի չեն։