|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
«Ժողովուրդ»-ը գրում է, որ ՀՀ կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Բենիկ Հարությունյանի նկատմամբ ԱՄՆ դատարանն ունի կայացրած վճիռ, որով հաստատված է համարվում, որ ԱՄՆ քաղաքացի Նունե Սերոբյանը եւ նրա գործընկերը Բենիկ Հարությունյանին են փոխանցել 205 հազար ԱՄՆ դոլար: Հաշվի առնելով տարիների ընթացքում դոլարի մոտ 20 տոկոս արժեզրկումը եւ բաց թողնված շահույթը` ԱՄՆ դատարանը որոշել է, որ գործընկերներին Բենիկ Հարությունյանի ունեցած պարտքը կազմում է 295 հազար ԱՄՆ դոլար:
Թերթը տեղեկացնում է, որ այս մասին իրենց հայտնել է Նունե Սերոբյանը, ում հնչեցրած մեղադրանքների` թերթի նախորդ հրապարակումն առիթ է դարձել, որ Բենիկ Հարությունյանը դատի տա «Ժողովուրդ»-ին` պահանջելով 2 մլն դրամ: