կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-28 10:09
Տնտեսական

«Արմավիա»-ն պարտք է պետությանը, չի վճարել նաեւ «օդի հարկը»

«Արմավիա»-ն պարտք է պետությանը, չի վճարել նաեւ «օդի հարկը»

«Ժողովուրդը» գրում է.

 

«Գործարար Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Արմավիա» ընկերությունը, որ նախորդ տարվանից դադարեցրել է իր գործունեությունը, հսկայական պարտքեր ունի և իր աշխատակիցների, և պետության առաջ։ Ընդ որում, պետության առաջ ավիաընկերության պարտքը գոյացել է հիմնականում քաղաքացիներից գանձված 10 հազարական դրամ «օդի հարկը» չվճարելու արդյունքում։

 

Ինչո՞ւ են ներում Բաղդասարովին։ «Ժողովուրդ»-ի այս հարցին ի պատասխան՝ ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը հայտարարեց, թե իրենք մտադիր չեն զիջել «Արմավիա» ընկերության՝ պետությանն ունեցած պարտքը և հասնելու են նրան, որ այդ գումարները ստանան։ Ինչ վերաբերում է «Արմավիա»-ի նախկին աշխատակիցների պարտքերին, ըստ Մովսեսյանի՝ կառավարությունը փորձում է ելքեր որոնել՝ այդ հարցը լուծելու համար»։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։