Անգլիական «Տոտտենհեմի» դարպասապահ Էուրելյո Գոմեսը խոստովանել է, որ Չեմպիոնների լիգայի` Մադրիդի «Ռեալի» հետ հանդիպման ժամանակ՝ 0:1, Քրիշտիանու Ռոնալդուի խփած գոլի մեղավորն ինքն է:
«Մեր թիմը լարված հանդիպում անցկացրեց: Խոստովանում եմ, որ Ռոնալդուի խփած գոլն իմ խղճի վրա է: Սակայն այժմ մենք պետք է կենտրոնանանք ազգային առաջնության հանդիպումների վրա: Դեռ կարող ենք նվաճել Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկությունում հանդես գալու իրավունքը»,- հայտարարել է Գոմեսը: