|
Փոխարժեքներ
17 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հոկտեմբերի 21-ին` ժամը 09.23-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 8 հասցեում գտնվող «Թփուտներ» ռեստորանային համալիրում արջը դուրս է եկել վանդակից և գտնվում է ռեստորանային համալիրի տարածքում:
Դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարների և կենդանաբանական այգու աշխատակիցների համատեղ ուժերով արջը վնասազերծվել է և տեղափոխվել անվտանգ տարածք: