Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պատանդների հարցով Թուրքիա մեկնած դանիական պատվիրակությունը Թուրքիայի ազգային հետախուզական գործակալության և ԱԳ նախարարության պաշտոնյաների հետ հանդիպումից հետո լքել է Անկարան: Այդ մասին հայտնում է Haberler-ը:
Ըստ կայքի` Դանիան շարունակում է հետաքննել Մոսուլում առևանգված 49 թուրքերի դիմաց ազատ արձակված իսլամականի գործը: Թուրքիա ժամանած պատվիրակությունը հայտնել է իր մտահոգությունը, որ թուրքական իշխանությունները հաստատել են նրա ազատ արձակման մասին լուրը, սակայն չեն նշել դրա պատճառը:
Նշենք, որ 2013 թվականին դանիացի մտավորական, գրող, լրագրող Լարս Հեդգարդն իր տանը ենթարկվել էր զինված հարձակման: Հարձակման օրը կասկածյալը լքել էր երկիրը: Նա կեղծ անձնագրով վայրէջք էր կատարել Թուրքիայի Աթաթուրքի անվան օդանավակայանում, որտեղ և ձերբակալվել էր:
Դանիայի արդարադատության նախարար Մետ Ֆրեդրիքսոնը, նշելով, որ այդպես էլ հասկանալի չէ Թուրքիայի դիրքորոշումը, ասել է. «Թուրքիա մեկնած մեր պատվիրակությունն այսօր վերադարձավ: Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի և արդարադատության նախարարությունների, ինչպես նաև Ազգային գաղտնի հետախուզական գործակալության հետ: Թուրք պաշտոնյաները հաստատել են Լարս Հեդգարդի դեմ զինված հարձակում իրականացրած կասկածյալի մասին լուրը: Արդեն գիտեք, որ կասկածյալի ազատ արձակումը մի քանի շաբաթ քննարկվում էր, իսկ հիմա արդեն հաստատվել է, սակայն անհանր է հասկանալ և ընդունել Թուրքիայի այս դիրքորոշումը»:
Ֆրեդրիքսոնը, հայտնելով իր վրդովմունքն այն կապակցությամբ, որ թուրք պաշտոնյաները կասկածյալին ազատ արձակելու պատճառ չեն ներկայացրել, ասել է. «Երբ մենք պատվիրակություն ուղարկեցինք, մտածեցինք, որ կհայտնեն կասկածյալին ազատ արձակելու պատճառը: Սակայն թուրք պաշտոնյաներն այդ մասին ոչինչ չեն ասել: Թեեւ Թուրքիա պատվիրակություն ուղարկելու մասին որոշումը կարճ ժամանակում ընդունեցինք, մենք պատասխան էինք ակնկալում և շարունակում ենք սպասել դրան: Թուրքիան խոստացել էր այդ ուղղությամբ աշխատանքներ տանել»:
Ի դեպ, Լարս Հեդգարդը հայտարարել է, որ շարունակելու է իր ձայնը բարձրացնել «Իսլամական պետության» և իսլամականների դեմ: