|
Փոխարժեքներ
20 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 18.09.2014 թ. թիվ 977-Ա որոշումը՝ ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով ստեղծված` գայլերի թվաքանակի կարգավորման և միջոցառումների իրականացման հանձնաժողովը սկսում է գայլերի մորթիների ընդունման աշխատանքները:
Այն մեկնարկելու է ս.թ հոկտեմբերի 16-ից յուրաքանչյուր հինգշաբթի օրը` ժամը 14.00-ից 18.00-ը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի կենդանաբանության ինստիտուտի մասնաշենքում /հասցե ք. Երևան, Պ. Սևակի 7, մուտքը բակի կողմից/: