|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
ՀՀ բնապահպանության նախարարությունը կոչով կրկին դիմում է ՀՀ բնակչությանը` պահպանել հակահրդեհային կանոնները և ձեռնպահ մնալ խոզանների ու բուսական մնացուկների այրումից:
«Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքով (հոդված 21) արգելվում է այրել խոզանները, բուսական մնացորդներով և չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 85.2 կետով վերոհիշյալ տարածքներում այրում կատարելու համար նախատեսվում է քաղաքացիների նկատմամբ տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսունապատիկի չափով:
Վնասի համապատասխան չափը գերազանցելու դեպքում ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսվում է պատիժ` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով տուգանք, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:
Բնության հատուկ պահպանվող տարածքներում նման դեպքերի համար նախատեսվում է պատիժ` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկում` առավելագույնը երեք տարի ժամկետով: