Մոսկվայի քաղաքային դատարանը ուսումնասիրությունից հանել է հայ հայտնի գործարար Լևոն Հայրապետյանի բողոքը, որը վիճարկում էր «Բաշնեֆտի» գործով նրա կալանքի երկարաձգումը: Այդ մասին, ըստ РАПСИ-ի, հայտնում է դատարանի մամուլի ծառայությունը:
Փաստաբանները հետ են կանչել բողոքը, քանի որ օրերս դատարանը Հայրապետյանին տնային կալանքի ենթարկելու մասին որոշում էր կայացրել: