Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ֆուտբոլային գործակալ Դմիտրի Սելյուկը խոսել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի` «Բեշիկթաշ» տեղափոխության մասին: Հայտնի գործակալը սուր քննադատության է ենթարկել ֆուտբոլիստին:
«Ես ցանկանում եմ մի բան ասել: Արասի մոտ բացակայում է սկզբունքայնությունը: Երբ ես նրան «Կուբան» բերեցի, նա մի փոքր ավելի գումար էր ստանում, ու սկսեց վեր-վեր թռչել: Նա Հոլանդիայի փոխարեն ընտրեց Հայաստանի հավաքականը, քանի որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նրան բնակարան նվիրեց ու մի փոքր էլ գումար տվեց:
Հիմա էլ խնդիրներ ունեցավ «Սպարտակ»-ում և մեկնեց Թուրքիա: Դա խոսում է այն մասին, որ նա բարոյական սկզբունքներ չունի: Նա գնացել է Թուրքիա: Այնտեղ կհամբուրի «Բեշիկթաշ»-ի գերբը, միևնույն ժամանակ կխաղա Հայաստանի հավաքականում: Հայաստանի հավաքականի երկրպագուները նրան ոչ միայն լոլիկներով պետք է հարվածեն, այլև նեխած ձվերով: Մի՞թե նա մտածում է, որ իրեն այդքանից հետո կհարգեն: Նա ցանկանում է գումար վաստակել ևʹ այնտեղից, ևʹ այնտեղից: Դա իսկական մարմնավաճառություն է»,- գործակալի խոսքերն է մեջբերում LIFENEWS-ը: