|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
Այսօր Կոմիտասի ծննդյան օրն է: Հենց այսօր էլ «Արամ Խաչատրյան» համերգասրահում կմեկնարկի «Կոմիտասյան օրեր» փառատոնը: Համերգին ելույթ կունենան Հայաստանի պետական կամերային երգչախմբերը և «Գեղարդ» երգեցիկ խումբը՝ Ռոբերտ Մլքեյանի, Սոնա Հովհաննիսյանի, Հարություն Թոփիկյանի և Մհեր Նավոյանի ղեկավարությամբ, դաշնակահարներ Արմեն Բաբախանյանը և Անդրեյ Կուրբետը, սոպրանո Հասմիկ Թորոսյանը:
Այսօր /ժամը 14:00-ին/ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Կոմիտասյան սրահում տեղի կունենա Կոմիտասի ծննդյան 145-ամյակին նվիրված` «Երկու ժամ Վարդապետի աշխարհում» համերգ-ցուցադրությունը: «Կոմիտաս. Հայտնի և անհայտ» խորագրով ցուցադրության ավելի քան վեց տասնյակ նյութերի զգալի մասը ներկայացվում է առաջին անգամ:
Կոմիտասի նորովի բացահայտմանն են ուղղված լինելու թավջութակահար, ՀՀ ժողովրդական արտիստուհի Մեդեա Աբրահամյանի և դիրիժոր, երաժշտագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դանիել Երաժիշտի դասախոսությունները: Միջոցառումը կշարունակվի Կոմիտասի անվան լարային քառյակի համերգով (ղեկ. Էդուարդ Թադևոսյան) և կոմիտասյան երգերի կատարումներով՝ Մարիամ Կանայանի մատուցմամբ: Վերջում կցուցադրվի «Գութաներգ» տեսաֆիլմը:
Միջոցառումն անցկացվում է «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակներում: