Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայսատանը ավելի շատ ներմուծում է, քան` արտահանում, որովհետև ոլորտի մասնագետների հավաստմամբ մենք չունենք բավարար տնտեսություն.«Մենք միայն կարողանում ենք խմիչք արտահանել, որը նաև ներմուծում ենք, և մի քիչ միրգ ու բանջարեղեն: Միայն հանքանյութն է, որ միայն արտահանում ենք և չենք ներմուծում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը և հավելեց, որ ինչ վերաբերում է հագուստին և կոշիկին, մենք գրեթե միայն ներմուծում ենք և չենք արտահանում, որովհետև որոկյալ արտադրանք չունենք:
Հիշելով տարիներ առաջ ունեցած հայկական արտադրանքը, որը հիմնականում արտահանում էին, սոցիոլոգը առանձնացրեց Նաիրիտի կոշիկի սոսինձը, որը հայտնի էր ամբողջ աշխարհում և լավագույն որակն ուներ համաշխարհային շուկայում:
«Խոշոր արտադրանքի համար մեծ գումարներ են պետք, որպեսզի մեծ վարկեր տրվեն գյուղացիներին, որպեսզի գյուղատնտեսությունը զարգանա և մեծ ծավալների հումք ունենանք»,-կարծում սոցիոլոգը:
Խոսելով Հայաստանից դեպի Ռուսաստան ներմուծման մասին, մյուս բանախոս Վարդան Բոստանջյանը հայտարարեց, որ իրականում մենք Ռուսաստանին առաջարկելու ոչինչ չունենք.
«Մեզ համար մեծ պատիվ կլինի, որ մենք ապրանք ներմուծենք Ռուսաստանի նման հզոր երկիր: Տնտեսական հարաբերությունների ձևավորման ամբողջ ժամանակահատվածում մեր երկրում չի եղել մի արտակարգ իրավիճակ, որ մեր տեղական արտադրանքը բավականացնի տեղացիների պահանջները բավարարելու համար և մենք կարողանանք ավելի շատ արտահանել»,-ասաց տնտեսագետը և դժգոհեց, որ դրա հիմնական պատճառն այն է, որ մեր կառավարութունը զբաղված է միան օրենսդրական փոփոխություններ կատարելով: