|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է «ձմեռային ժամանակին» վերադառնալու մասին օրենքը:
Հուլիսի 9-ին Դաշնային խորհուրդը գործնականում միաձայն հավանություն էր տվել համապատասխան օրինագծին: Փաստաթղթի համաձայն՝ «Ժամանակի հաշվարկի մասին» օրենքում նշվում է, որ «Մոսկվայի ժամանակը համապատասխանում է երրորդ ժամային գոտուն ՌԴ ժամանակային սանդղակում՝ UTC (SU) +3», մինչդեռ հիմա գործում է UTC (SU) +4-ը:
Արդյունքում՝ այս աշնանը Ռուսաստանը մեկ ժամ հետ կվերադառնա՝ «ձմռային ժամանակին», եւ այնտեղ էլ կմնա, այսինքն՝ հետագայում ամառային-ձմեռային ժամանակային անցում չի կատարվի: