|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ կառավարությունն արդեն տեւական ժամանակ է՝ C\/-ներ է հավաքում: Բանն այն է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ըստ մեր տեղեկությունների, նպատակ ունի առաջիկա ամիսների ընթացքում ամբողջությամբ փոխել կառավարության կազմը:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ վարչապետը որոշել է ամեն շրջանակից, ոլորտից տվյալների բազա հավաքել, քանի որ ինքը ցանկանում է կառավարությունը վերից վար փոխել, նոր կադրերով համալրել, քանի որ նրան դուր չի գալիս կառավարության կատարած աշխատանքը:
Ըստ մեր տեղեկությունների՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ է այդ տվյալների բազան ուսումնասիրում, որոնք նրան տրամադրում է նախորդ տարի ստեղծված կադրային բանկը՝ Հայկակ Արշամանի գլխավորությամբ: Երեկ այս ամենի համատեքստում էլ ՀՀ վարչապետն իրեն օգնական նշանակեց ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար Աննա Վարդապետյանին եւ մամուլի խոսնակ Նշանակեց Մանե Գեւորգյանին:
Ըստ մեր տեղեկությունների՝ վարչապետը շատ երկար է ուսումնասիրել այս երկու անձանց, որից հետո միայն նշանակում է կատարել: Մանե Գեւորգյանի մասով ոչինչ ասել չենք կարող, բայց այ Աննա Վարդապետյանն իրոք իր գործի գիտակն է, պատրաստված, խելացի կադր, զուսպ պաշտոնյա:
«Ժողովուրդ» օրաթերթը կառավարության հասարակայության հետ կապերի եւ լրատվության վարչությանը հարցում է ուղարկել, թե արդյոք ճիշտ են այն տեղեկությունները, որ կառավարությունը C\/-ներ է հավաքում եւ կադրեր է փնտրում: Հարցման պատասխանը ստանալուց հետո կհրապարակենք նաեւ կառավարության տեսակետը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։