Տեղեկացրել էինք, որ նոյեմբերի 7-ին`, ժամը 13:34-ին, «911» ծառայությանը տեղեկություն էր հաղորդվել, որ նոյեմբերի 6-ին` ժամը 19:00-ի սահմաններում, աուտիզմի համախտանիշով տառապող 12-ամյա Արթուր Մարտիրոսյանը Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մարգարյան փողոցի տներից մեկից դուրս է եկել և չի վերադարձել:
Ոստիկանությունից մեզ տեղեկացրել էին, որ այսօր առավոտյան հայտնաբերվել է
տղայի դին` Վանաձորի «Լճեր» կոչվող տեղանքում՝ լճի մեջ:
Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հայտնեց, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, դիահերձման արդյունքով` երեխայի դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Տրամադրված նախնական եզրակացության համաձայն` երեխայի մահվան պատճառը ջրահեղձությունն է:
Yerkir.am-ի տեղեկություններով` երեխան լողալ շատ է սիրել, և հարազատները չեն բացառում, որ հենց տղան էլ գնացել է այդ տարածք` լողալու նպատակով: