|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Մայդանցիները Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյին սպառնացել են այրել քաղաքապետարանը. հայտնում է Интерфакс-Украина-ն:
Ինքը` Կլիչկոն, լուրջ չի ընդունել այդ սպառնալիքները՝ հայտարարելով, որ դա սադրանք է, ոչ ավելին Սակայն միաժամանակ խոստովանել է, որ Կիևի կենտրոնում գտնվելն անվտանգ չէ:
Կլիչկոն մտադիր է բանակցել, այսպես կոչված, «Մայդանի ինքնապաշտպանության» ակտիվիստների հետ, որպեսզի նրանք իրենց ճամբարը այլ տեղ տեղափոխեն:
Հիշեցնենք, որ գիշերը ակտիվիստների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերաճել է փոխհրաձգության, ինչի հետևանքով զոհեր են գրանցվել: Ոստիկանությունը պարզում է միջադեպի հանգամանքները: