|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Վիետնամցի հայտնի լրագրող Լե Հոանգ Հանգի կինը ձերբակալվել է ամուսնուն կանխամտածված սպանելու մեղադրանքով:
Հետաքննությամբ պարզվել է, որ 40-ամյա Թրան Թի Թույ Լիուն բենզին է լցրել քնած ամուսնու վրա ու այրել: Լրագրողին երրորդ աստիճանի այրվածքներով տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ մահացել է: Ասում են`ամուսիններն ընտանեկան լուրջ խնդիրներ են ունեցել:
Մինչ մեղավորին բացահայտելը լրագրողի ընկերները կարծել են, թե նա վրեժխնդրության զոհ է դարձել, քանի որ մի քանի աղմկահարույց կոռուպցիոն գործեր էր բացահայտել: