Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայտնի է, որ ուրբաթ օրը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ստորագրեց ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի տնտեսական մասը:
Ведомости-ն հիշեցնում է, որ Ռուսաստանը դեռ Վիկտոր Յանուկովիչի կառավարման օրոք խոստացել էր ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու դեպքում պաշտպանական միջոցառումներ ձեռնարկել: Խոսքն ուկրաինական արտահանումը սահմանափակելու մասին է:
Բանն այն է, որ Ուկրաինան նաև ԱՊՀ ազատ առևտրի գոտու անդամ է: ԵՄ-ն կարծում է, որ այդ երկու ռեժիմները համատեղելի են, իսկ ՌԴ-ն վախենում է, որ առևտրային արգելքները հանելուց հետո շուկա կարող է ներթափանցել եվրոպական էժան ապրանք:
«Այդ սահմանափակումը մտցնելու համար Ռուսաստանին հարկավոր է եղել Բելառուսի և Ղազախստանի սատարումը ստանալ, որը, սակայն, չի եղել»,- գրում է թերթը՝ վկայակոչելով իր աղբյուր պաշտոնյային:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում Ռուսաստանը Բելառուսին և Ղազախստանին առաջարկել է ընդհանուր բանաձև ընդունել ուկրաինական ապրանքների համար նոր ռեժիմի վերաբերյալ: Սակայն այդ երկրները մերժել են: Ըստ Մաքսային միության կանոնների` Ռուսաստանը կարող է միակողմանի գործել: