|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Ռուսական «Ռոսնեֆտ»-ը, որը ծրագրում էր համատեղ նախագծեր իրականացնել Իրանական ազգային նավթային ընկերության հետ, հրաժարվել է այդ մտքից: Այդ մասին գրում է Ведомости-ն` ռուսական ընկերության թոփ-մենեջերների հետ ծանոթ երեք աղբյուրների հղումով:
Նրանցից մեկն ասում է, որ բանակցությունները դադարեցվել են 2018-ի ամռանը` Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների սպառնալիքի հետ կապված: Ըստ մյուսի աղբյուրի` փոխվել է ռուսական ընկերության ռազմավարությունը. այն ցանկանում է կենտրոնանալ ՌԴ-ի ներսում աճի վրա:
«Ռոսնեֆտ»-ի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել: