կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-19 10:50
Իրավական

Կանխվել է ուսանողի ապօրինի զինակոչը

Կանխվել է ուսանողի ապօրինի զինակոչը

ՄԻՊ-ը հայտնում է, որ օրերս օմբուդսմենին դիմած քաղաքացին ահազանգել է, որ իր ուսանող որդուն զանգել են Գավառի զինկոմիսարիատից եւ, ահաբեկելով, պահանջել զինակոչի ներկայանալ ժամանակից շուտ:

 

«Միաժամանակ, զինկոմիսարիատից զանգել են նաեւ ԲՈւՀ-ի դեկանատ՝ արգելելով տվյալ ուսանողից քննություն վերցնել: Պաշտպան Կարեն Անդրեասյանի միջամտությամբ եւ Պաշտպանության նախարարության համատեղ գործունեության արդյունքում ուսանողն ազատվել է վաղաժամ զինակոչից:

 

Օմբուդսմենը բարձր է գնահատում հայրենիքի պաշտպանությունն ու սահմանների անվտանգությունն ապահովող զինվորների խիզախ, նվիրված եւ հայրենանվեր ծառայությունը, միեւնույն ժամանակ հետեւողական է նրանց իրավունքների խախտման յուրաքանչյուր հարցում՝ զինակոչի առաջին իսկ պահից:

 

Բոլոր այն դեպքերում, երբ ձեր նկատմամբ գրանցվում են օրենքի խախտումով զորակոչ իրականացնելու դեպքեր, երբ զորակոչից առաջ անտեսվում են ձեր առողջական խնդիրները, երբ զինծառայության ընթացքում գրանցվում են բռնության ու խոշտանգումների դեպքեր կամ նշանակվում են կարգապահական տույժեր, որոնց կիրառումն ուղեկցվել է մարդու իրավունքների խախտումներով, կարող եք դիմել Պաշտպանի 116 թեժ գծին: Օմբուդսմենն անարձագանք չի թողնի զինծառայողի որեւէ ահազանգ»,- ասված է օմբուդսմենի տարածած հաղորդագրության մեջ: