|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևն ազատության մեջ է. հայտնում է haqqin.az-ը: Նշվում է, որ դատարանը փոխել է նրա նկատմամբ խափանման միջոցը: Դա արվել է Ադրբեջանի նախագահի հրահանգով:
Ավելի վաղ այդ մասին sputnik.az-ին հայտնել էր Մարդու իրավունքների հարցով աշխատանքային խմբի անդամ, իրավապաշտպան Նովելա Ջաֆարլօղուն: Նա նշել է, որ այս տարվա փետրվարին պետության ղեկավարը հրամանագիր է ստորագրել, որը ենթադրում է պատժի այլընտրանքային միջոցների ընդլայնում, որոնք կապված չեն լինի հասարակությունից մեկուսանալու հետ:
Իրավապաշտպանը նշել է, որ ազատ կարձակվի ոչ միայն Մեհման Ալիևը, այլ նաև այլ անձինք, ովքեր կալանքի տակ են հանցագործությունների համար, որոնք հասարակության համար վտանգ չեն ներկայացնում: