|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման սառը ընդունելության է արժանացել Սաուդյան Արաբիայում. հայտնում է Газета. ру-ն:
The Guardian-ը նշում է, որ Սաուդյան Արաբիայի թագավորը հրաժարվել է օդանավակայանում դիմավորել Օբամային՝ իր փոխարեն ուղարկելով մի խումբ պաշտոնյաներից կազմված պատվիրակություն: Թագավորը Օբամային ողջունել է միայն Էրգա պալատում, որտեղ էլ կայացել է երկկողմ հանդիպումը։ Բացի այդ` տեղի հեռուստատեսությունը հատուկ ուշադրություն չի դարձրել Օբամայի այցին։
Ըստ պարբերականի` նման սառը ընդունելությանը նպաստել են մի շարք գործոններ` հարաբերություններում «միմյանց նյարդայնացնելու փաստը», անհանգիստ վիճակը Մերձավոր Արևելքում, նավթի գների կտրուկ անկումը, տնտեսական ու քաղաքական անորոշությունը։