Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
««Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը մտադիր է չստորագրել և արդեն առարկություններով հետ է վերադարձրել «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքը:
Նշենք, որ ԱԺ-ն ընդունել էր օրենքը և համաձայն ՀՀ Սահմանադրության՝ նախագահը պետք է 21-օրյա ժամկետում ստորագրությամբ վավերացնի օրենքը կամ հետ վերադարձնի ԱԺ: Վերջնաժամկետն արդեն ավարտվել է և Ս. Սարգսյանն այն մերժել է՝ նոր ստեղծվող մարմնի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով: Այսինքն՝ 2014թ. պետական բյուջեում նախատեսված չեն համապատասխան գումարներ քննչական մարմնի աշխատակիցների համար:
Բանն այն է, որ նրանց համար նախատեսված էր բավականին բարձր աշխատավարձ: Իհարկե, այստեղ հարց է առաջանում, թե այդ դեպքում ի՞նչ տրամաբանությամբ կառավարությունը մայիսի 22-ի նիստում ընդունեց քննչական կոմիտեի շենքի վերանորոգման նպատակով 27,5 մլն դրամ գումար հատկացնելու մասին որոշումը: Գուցե այդ գումարով կառավարության հաշվեկշռում գտնվող շենքի վերանորոգումը այլ նպատակի՞ պետք է ծառայի»,– գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։