Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դեռեւս 2013-ին Հայ ավետարանչական ընկերակցությունը աշխատանքից հեռացրել և կարգալույծ էր արել Արագածոտնի մարզի Հայ-ավետարանչական մասնաճյուղի ղեկավար` վերապատվելի Արմեն Միքայելյանին:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Միքայելյանը նշեց, որ արդեն մեկ տարի է անցել, բայց ցավը չի անցել, որովհետև Ավետարանչական եկեղեցու կանոնադրության մեջ չկա նման տող, որ ինչ-որ մեկին ինչ-որ պատճառներով կարող են կարգալույծ անել:
«Ձեռնադրությունը Աստծո կողմից է լինում, և միայն Աստված կարող է այն ի չիք համարել: Ինձ կարգալույծ են արել գաղտնիությունը չպահելու համար: Ի՞նչ գաղտնիության մասին է խոսքը, կրոնական կառույցում ի՞նչ գաղտնիքներ պետք է լինեն: Ես ընդամենը փորձում էի մաքրել եկեղեցին նրանցից, ովքեր ի շահ իրենց էին ծառայում, այլ ոչ թե եկեղեցուն էին սպասարկում»,- ասաց նա:
Միքայելյանը նշեց նաև, որ երբ նախորդ տարի նույն եկեղեցուն պատկանող «Շողիկ» ճամբարում սեռադաստիարակության դասընթաց է եղել, ինքը դրան դեմ է դուրս եկել, ասել, որ անկարելի է նման բան անել,` մանավանդ` առանց երեխաների ծնողների իմացության: Ննա զարմացած է` եթե իր դեմ ինչ-որ բան ունեին, ինչո՞ւ էին փակում նաև Արագածոտնի մարզի իրենց եկեղեցին և արդյո՞ք իրավունք ունեն զրկելու հավատացյալ ժողովրդին եկեղեցուց:
«Ես դիմել եմ Ազգային անվտանգության խորհուրդ, այնտեղից հարցս ուղղվել է արդարադատության նախարարություն, որտեղից էլ նշել են, որ, դա, այո, անօրինական է: Ես կարծում եմ, որ եկեղեցու սպասավորը չպետք է լինի ծխող ու խմող, ես պայքարում էի նրանց դեմ, բայց պարզվեց` նրանց պետք չի պայքարող հոգևորական, պետք են առաջնորդներ, ովքեր ծածկում են մեկը մյուսի արածը»,- ասաց Միքայելյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ հիմա էլ շարունակում է իր գործը մարզի հավատացյալների հետ, քանի որ ինքը Ավետարանչական եկեղեցու ղեկավարներին է դեմ, նրանց գործունեությանը, այլ ոչ թե` գաղափարին: