կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-18 22:09
Աշխարհ

Մեքսիկայում ամերիկյան դպրոցի աշակերտը սպանել է ուսուցչին եւ իր 2 դասընկերներին

Մեքսիկայում ամերիկյան դպրոցի աշակերտը սպանել է ուսուցչին եւ իր 2 դասընկերներին

Մեքսիկայի  հյուսիսում ամերիկյան դպրոցի աշակերտը կրակել է ուսուցչի եւ իր 2 դասընկերների վրա, հայտնում է Reuters–ը։

Տեղական իշխանությունների ներկայացուցիչը հաստատել է, որ 3 մարդ վիրավորում են ստացել։ Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ բոլոր 3–ը սպանվել են։

Նա կատարվածը աննախադեպ միջադեպ էր որակել՝ նշելով, որ տղայի արարքի դրդապատճառները հայտնի չեն։ «Տեսախցիկների տեսագրություններից երեւում է, թե ինչպես է նա մտնում դպրոց, հանում ատրճանակը եւ կրակում ուսուցչի վրա, որից հետո սկսում է կրակել դպրոցականների վրա»,– ասել է նա։