|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
«Գործող իշխանությունների կարգախոսներից մեկը ընկերոջ, բարեկամի, քավոր-սանիկի արժանիքներով պաշտոնների նշանակելու սկզբունքի բացառումն էր, որը հետևողականորեն շրջանցեց ԵՊՀ-ն: Ամեն ինչ սկսվեց Արայիկ Հարությունյանի մտերիմ ընկեր Խաչիկ Գևորգյանի քավոր Գևորգ Մուրադյանին ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ նշանակելուց, որն իր հերթին ապահովեց Արայիկ Հարությունյանի և Խաչիկ Գևորգյանի մյուս ընկերոջ՝ Արթուր Իսրայելյանի պրոռեկտոր նշանակվելը:
Որոշելով հետ չմնալ մյուսներից՝ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը չխախտեց այս ավանդույթը և մյուս պրոռեկտորի պաշտոնում նշանակեց իր սանիկին՝ էլինա Ասրիյանին: ԵՊՀ-ում վերջին նշանակումները բացառապես քավոր-սանիկ-բարեկամ տիրույթից են»,-գրում է թերթը: