Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մայիսի 18-ին Երևանում կանցկացվի Սայաթ-Նովային նվիրված Վարդատոնը: Միջոցառումը տեղի կունենա «Սայաթ-Նովա» մշակութային միության նախաձեռնությամբ:
Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը նշեց, որ այս տարի փառատոնը նվիրվում է Վարդատոնի հիմնադրման 100, իսկ Երևանում անցկացման՝ 10-ամյա հոբելյաններին:
«Վաղը Չարենց-Սայաթ-Նովա խաչմերուկից տարբեր համույթներ` հայկական տարազներով, զինվորականներ, դպրոցականներ, արվեստի գործիչներ մեկական վարդ ձեռքներին` երգելով, պարելով կանցնեն Սայաթ-Նովա փողոցը՝ հասնելով Սայաթ-Նովայի հուշարձանի մոտ, որտեղ էլ տեղի կունենա համերգային ծրագիրը»,- ասաց Պողոսյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ փառատոնին կմասնակցեն «Սայաթ-Նովա» աշուղական երգի անսամբլը, «Կարին», «Մարաթուկ», «Ակունք», «Նուբար», «Սասնա ծռեր» ավանդական համույթները, ինչպես նաև Ջիվանու դպրոցի երիտասարդ աշուղների «Հավասի» անսամբլը: Ծրագրում ներառված են Սայաթ-Նովայի և հայ աշուղների երգեր, ինչպես նաև հայ ավանդական պարեր:
«Վարդատոնը կնշվի նաև Թբիլիսիում` մայիսի 25-ին: Թբիլիսիում անցկացվող միջոցառմանը Սբ Գևորգ եկեղեցու բակում` Սայաթ-Նովայի շիրիմի մոտ, հանդես կգա «Սայաթ-Նովա» աշուղական երգի անսամբլը»,- ասաց Պողոսյանը: