|
Փոխարժեքներ
13 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.21 |
| EUR | ⚊ | € 404.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.2997 |
| GBP | ⚊ | £ 479.2 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Ըստ մամուլի հրապարակումների` ՀՀԿ-ականների մի մասը դժգոհ է ՀՀԿ խմբակցության նոր ղեկավար Վահրամ Բաղդասարյանի ընտրությունից: Սակայն Yerkir.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորները վստահեցրեցին, որ որևէ հակասություն ՀՀԿ խմբակցության ներսում չկա: ՀՀԿ խմբակցության արդեն նախկին քարտուղար Հովհաննես Սահակյանը համոզված է, որ ՀՀԿ խմբակցությունը համախմբված է, իսկ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը նշեց, որ տեղյակ չէ որևէ հակասությունից, ինքն էլ որևէ հավակնություն չի ունեցել ՀՀԿ խմբակցության ղեկավարի կամ քարտուղարի պաշտոնը զբաղեցնելու հարցում: ՀՀԿ-ական երիտասարդ պատգամավոր Հայկ Գրիգորյանը ևս նշեց, որ որևէ հավակնություն չի ունեցել հիշյալ պաշտոնները զբաղեցնելու առումով: Երիտասարդ պատգամավորը կարծում է, որ ՀՀԿ-ում հակասություններ չկան, և դա վկայում է միասնականության մասին, և ոչ ամենևին` ավտորիտարիզմի: