Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերահսկիչ պալատի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պետական բյուջեում զգալի գումարներ պլանավորվում են որպես աշխատավարձ, դրամաշնորհներ, սուբսիդիաներ և այլն, սակայն հետագայում դրանք փաստացի ծախսվում են գնումների ընթացակարգերով:
Այս առումով ՎՊ 2013 թվականի հաշվետվության մեջ նշվում է, որ, օրինակ, կրթության և գիտության նախարարության «Համակարգչային և ինտերնետային կապի ծառայություններ» ծրագրով 2013 թվականի պետական բյուջեով 861 միլիոն 169 հազար դրամ գումար է նախատեսվել «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին «դրամաշնորհ» տնտեսագիտական հոդվածով, մինչդեռ այդ գումարի շուրջ 90 տոկոսն օգտագործվել է գնման ընթացակարգերով:
Երկրորդ օրինակը` կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերից 124 միլիոն դրամը տեղափոխվել է նույն կառույցի մեկ այլ ծրագիր և 100 տոկոսով ծախսվել գնումների ընթացակարգով` տրանսպորտային միջոցների, համակարգիչների, գույքի գնում և այլն:
Այսպիսի երևույթների արդյունքում, արձանագրում է ՎՊ-ն, պետական գնումների ծավալի իրական պատկերն աղավաղվում է: