կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-28 15:56
Իրավական

Ես պատրաստ եմ ծնկի գալ ձեր առջև. Վարդան Պետրոսյանը` տուժողներին

Ես պատրաստ եմ ծնկի գալ ձեր առջև. Վարդան Պետրոսյանը` տուժողներին

Քիչ առաջ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաղինակ Մկրտչյանը մտավ խորհրդակցական սենյակ` Վարդան Պետրոսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ` նրա պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի ներկայացրած միջնորդությունը քննելու:

 

Մինչ այդ ամբաստանյալը, դիմելով տուժողներին, հանդես եկավ հայտարարությամբ: Նա նշեց, որ մեկ ամիս չի խոսել և ցանկանում է կարծիք հայտնել: Ըստ Պետրոսյանի` իրեն նախնական կալանքի տակ պահելով` նախաքննական մարմինն ավելի է սրել իրավիճակը: Նա նշեց, որ իրեն նախնական կալանքի տակ պահելը իրեն սատարողների մոտ տպավորություն է ստեղծվել, որ վերևից իջեցված հրահանգ կա, նրանք բորբոքվել են և գրել այդ մասին համացանցում: Այս ամենն էլ զայրացնում է տուժողներին:

 

«Սիրելի' մայրեր, ինձ կալանքի տակ պահելու արդյունքում ես հնարավորություն չունեցա անձամբ գալու և անձամբ ձեզ մոտենալու: Դուք ասել եք, որ ցանկանում եք, որ ես հրապարակավ ներողություն խնդրեմ: Ես հիմա պատրաստեմ դա անել: Այստեղ հիմա ներկա են բազմաթիվ լրագրողներ, ամբողջ աշխարհն է ինձ նայում: Դուք կարծում եք, որ ես վախենում կամ ամաչում եմ ձեզանից ներում հայցել, ո'չ: Ես ամբողջ կյանքս ձեզանից ներում եմ հայցելու, բայց սա դատարան է, և այստեղ իմ կեցվածքն ուրիշ է, և ես հիմա պատրաստ եմ: Ես գիտեմ` ինչ ասել է լինել հայր: Կալանքը խափանեց իմ մերձեցումը ձեր ընտանիքի հետ»,- ասաց Վարդան Պետրոսյանը: Մանրամասն` yerkir.am-ի տեսանյութում: